ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս
2 րոպեի ընթերցում

Եվրամիությունը համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի կողմից գործադրվող տնտեսական ճնշումների պայմաններում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
«Ակնկալում եմ սկսել ԵՄ-Հայաստան աշխատանքային խմբի գործունեությունը, ինչպես այսօր պայմանավորվել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- X-ի իր էջում գրել է Կոսը։
Նա ընդգծել է, որ Եվրոպան աջակցում է Հայաստանին։
«Եվրոպան համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի կողմից իրականացվող տնտեսական ճնշումների պայմաններում»,- նշել է ԵՄ հանձնակատարը։
Կոսի խոսքով՝ Եվրամիության ֆինանսական աջակցությունը, առևտրային միջոցառումներն ու համերաշխությունը կօգնեն մեղմել այդ ճնշումները։
«ԵՄ ֆինանսական աջակցությունը, առևտրային միջոցառումներն ու համերաշխությունը կօգնեն թեթևացնել ճնշումը։ Ակնկալում եմ շատ շուտով կրկին այցելել Հայաստան»,- գրել է նա։
I look forward to starting the work of the EU-Armenia Task Force as agreed between President von der Leyen and Armenian Prime Minister Nikol Pashinyan today.
— Marta Kos (@MartaKosEU) June 4, 2026
Europe stands in solidarity with Armenia in the face of the economic coercion by Russia.
The EU financial support,… https://t.co/djac5Cw8fH
Ավելի վաղ, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել էին Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացման հարցերը և պայմանավորվել ԵՄ-Հայաստան աշխատանքային խմբի ստեղծման շուրջ։