Արտաքին քաղաքականություն

Հարավային Կորեայի խորհրդարանը կողմ է քվեարկել նախագահի իմպիչմենտին

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի խորհրդարանը կողմ է քվեարկել նախագահի իմպիչմենտին

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի խորհրդարանը կողմ է արտահայտվել երկրի նախագահ Յուն Սոկ Յոլի իմպիչմենտին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է РИА Новости-ն։

Երկրի ղեկավարին պաշտոնանկ անելու օգտին քվեարկել է 204 պատգամավոր, դեմ են արտահայտվել 85-ը։ Համապատասխան նախաձեռնությամբ հանդես էին եկել ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք երկրի նախագահին մեղադրում են իշխանությունը բռնի զավթելու և իր պաշտոնական լիազորությունները գերազանցելու համար։ 

Դեկտեմբերի 4-ին նախագահ Յուն Սոկ Յոլն առանց անհրաժեշտ հիմքերի և օրենքի խախտմամբ՝ ռազմական դրություն էր հայտարարել Հարավային Կորեայում։ Նշվում է, որ այդ ընթացքում զինվորականները և ոստիկանությունը նախագահի հրահանգով փորձել են ձերբակալել խորհրդարանի պատգամավորներին, գրավել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, խլել պաշտոնյաների բջջային հեռախոսները և արգելափակել ընդդիմադիր ակտիվիստների էջերը սոցիալական ցանցերում։

Իմպիչմենտի հաստատումից հետո խորհրդարանը ժամանակավորապես կասեցրել է Յուն Սոկ Յոլի լիազորությունները։ Նրա պաշտոնանկության հարցը քննարկելու է Սահմանադրական դատարանը։ Գործընթացը տևելու է 180 օր։ Մինչև ՍԴ-ի վերջնական որոշման հրապարակումը, Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատար է լինելու վարչապետ Հան Դոկ Սուն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում