Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը
1 րոպեի ընթերցում

Իսրայելը խախտում է Լիբանանի ինքնիշխանությունը և Վաշինգտոնում ձեռք բերված հրադադարի համաձայնագրերը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը՝ մեկնաբանելով Նաբաթիե քաղաքի մոտակայքում լիբանանյան ռազմական մեքենայի վրա իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածը։
«Լիբանանյան բանակի պարեկախմբի վրա հարձակումը կատարվել է հրադադարի համաձայնագրի խախտումով և խաթարում է կայունությունը վերականգնելու շարունակական ջանքերը»,-ասել է Աունը X-ում հրապարակված հայտարարության մեջ: Նա ցավակցություն է հայտնել զոհված զինվորների ընտանիքներին:
Նախագահը շեշտել է, որ Լիբանանը «չի գնա զիջումների իր հողն ու ժողովրդին պաշտպանելու հարցում»։ «Այս հարձակումները չեն խանգարի մեզ լիովին պաշտպանել մեր ազգային իրավունքները»,-նշել է Աունը։
Լիբանանի բանակի հրամանատարությունը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել են երկու սպա և մեկ զինվոր: Ըստ Al-Wataniya-ի՝ զոհվածներից մեկը բրիգադի գեներալի կոչում ուներ: