Տնտեսություն

ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում

2 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում

ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թվականի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մայիսի 29-ին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։

«Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում», - լրագրողներին ասել է նա։

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին Հայաստանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխարեն ներկայացնում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը. վարչապետ Փաշինյանն այս օրերին մասնակցում է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին։ Նիստին մասնակցում էին նաև ԵԱՏՄ անդամ չորս երկրի ղեկավարներ՝ Վլադիմիր Պուտինը (Ռուսաստան), Ալեքսանդր Լուկաշենկոն (Բելառուս), Կասիմ-Ժոմարտ Տոկաևը (Ղազախստան) և Սադիր Ջապարովը (Ղրղզստան):

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ ԵԱՏՄ երկրների ղեկավարներն այսօրվա նիստի ընթացքում հայտարարություն են ընդունել Հայաստանի վերաբերյալ։ Այդ հայտարարությունը տրվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, որն էլ այն իր հետ բերելու է Երևան։

Հայտարարության տեքստը կհրապարակվի ավելի ուշ։ Ակնկալվում է, որ այն կապված է լինելու Եվրամիության հետ հարաբերությունները սերտացնելու Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշման հետ։

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում