Եվրոպա

Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում

1 րոպեի ընթերցում

Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում

Ֆինլանդիայի պաշտպանության ուժերը հունիսի 6-ի առավոտյան մի քանի ժամով ժամանակավոր թռիչքների սահմանափակման գոտի են սահմանել երկրի հարավ-արևելյան մասում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է Yle-ն։

«Ֆինլանդիայի պաշտպանության ուժերը ժամանակավոր թռիչքների սահմանափակման գոտի են սահմանել երկրի հարավ-արևելյան մասում՝ Կոտկա-Համինա ափամերձ ջրերում»,-հաղորդում է Yle-ն։

Նշվում է, որ Ֆինլանդիայի իշխանությունները չեն մանրամասնել, թե արդյոք այս սահմանափակումները կապված են եղել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ակտիվության հետ։ Սահմանափակումները տևել են մի քանի ժամ և ավելի ուշ վերացվել են։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում