Եվրոպա

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ

ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Ուկրաինայի համար ֆինանսական աջակցության նոր փաթեթը, որն ընդհանուր առմամբ ընդգրկելու է 70 միլիարդ եվրո։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutche Welle-ն, նախատեսվում է այդ մասին հայտարարել հուլիսի 7-8-ը Անկարայում կայանալիք դաշինքի գագաթնաժողովում։

Մայիսին Գերմանիայի կողմից շրջանառված առաջարկը, ի թիվս այլ բաղադրիչների, ներառում է Ուկրաինայի ֆինանսավորման թափանցիկության բարձրացման նոր մեխանիզմ՝ մի շարք երկրներից ստացված բողոքների ֆոնին, որոնք վերաբերում են Կիևին աջակցելու բեռի անհամաչափ բաշխմանը։

«Գլխավորն Անկարայի գագաթնաժողովում Ուկրաինային կայուն և ավելի արդարացի կերպով աջակցելու վերաբերյալ ամուր պարտավորություններ ապահովելն է»,- նշված է հաղորդագրության մեջ։ Բանակցությունները դեռ վաղ փուլում են, և հունիսի վերջին կայանալիք ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների համաժողովը կարող է ծառայել որպես համաձայնության հասնելու հարթակ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում