Եվրոպա

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

1 րոպեի ընթերցում

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

«Բարձրացրեք ձեր աչքերը» կարգախոսի ներքո Լևոն XIV-ը հունիսի 6-12-ը կանցնի մոտ 2500 կիլոմետր՝ 2025 թվականի մայիսի 8-ին Հռոմի պապ ընտրվելուց ի վեր առաջին առաքելական ճանապարհորդությունը կատարելով դեպի Իսպանիա։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Պապի ծագումը նույնպես նշանակալի դեր է խաղում ներկայիս ուղևորության մեջ, քանզի Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի մայրական իսպանական արմատները տվյալ պաշտոնական այցին հաղորդում են անձնական երանգ։

Նա կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին ամերիկացի պապն է, ով ունի կրկնակի քաղաքացիություն՝ ամերիկյան և պերուական։

Վեցօրյա այցի հետ կապված ծրագիրը ներառում է 21 միջոցառում և կանցնի չորս ուղղություններով՝ Մադրիդ, Բարսելոնա, Գրան Կանարիա և Տեներիֆե։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում