Աշխարհ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

2 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը այցելել է նոր միջուկային նյութերի արտադրության գործարան՝ հայտարարելով երկրի միջուկային ուժերը ընդլայնելու ծրագրերի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):

Կիմ Չեն Ընին ուղեկցել են Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի և Միջուկային զենքի հետազոտությունների ինստիտուտի պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչները:

Գործարանում նա քննարկել է արտադրական գործընթացները, կատարողականի ցուցանիշները և զարգացման ծրագրերը: Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել է միջուկային նյութերի արտադրության ծավալների հետագա ավելացման և երկրի միջուկային ներուժի ընդլայնման անհրաժեշտության մասին:

Լրատվամիջոցը չի նշել, թե որտեղ է գտնվում նոր գործարարնը։

Այցի շրջանակում Հյուսիսային Կորեայի առաջնորդը նշել է, որ երկրի ռազմական միջուկային նյութերի արտադրական կարողությունը վերջին հինգ տարվա ընթացքում ավելի քան կրկնապատկվել է։

Ինչպես հիշեցնում է France24 գործակալությունը, 2026 թվականի ապրիլին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին լրագրողներին հայտնել էր, որ իրենց տվյալներով՝ Հյուսիսային Կորեայի միջուկային օբյեկտներում գործունեության «արագ աճ» է արձանագրվել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում