Քաղաքականություն

Փաշինյանը Հայաստան-Վրաստան հարաբերությունների ներկա մակարդակը շատ բարձր է գնահատում

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը Հայաստան-Վրաստան հարաբերությունների ներկա մակարդակը շատ բարձր է գնահատում

ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, սակայն երկու երկրները շարունակելու են առավել սերտ համագործակցությունը քաղաքական և տնտեսական ոլորտներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ընտրություններին քվեարկելուց հետո ճեպազրույցում Վրաստանի հանրային հեռարձակողի հարցին ի պատասխան՝ Փաշինյանը նշել է, որ հայ-վրացական հարաբերություններն առանձնահատուկ բնույթ ունեն։

«Մենք Վրաստանի հետ այնքան լավ հարաբերություններ ունենք, որ նույնիսկ դժվար է խոսել այդ հարաբերությունների հետագա խորացման մասին։ Իհարկե, սա նաև զգացմունքների մասին է, և Հայաստանի ու Վրաստանի միջև այդ զգացմունքները շատ մեծ են և լիարժեք»,- ասել է նա։

Վարչապետն ընդգծել է, որ երկու երկրների օրակարգում բազմաթիվ քաղաքական և տնտեսական հարցեր կան, որոնց շուրջ համագործակցությունը շարունակվելու է։

«Կան բազմաթիվ տնտեսական և քաղաքական օրակարգեր, և մենք Վրաստանի հետ կհամագործակցենք ավելի ու ավելի սերտ, որքան հնարավոր է սերտ»,- նշել է Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում