Իրավունք

Գյումրիում ընտրատեղամասի դիմաց քաղաքական ուժերից մեկի շտաբի ներկայացուցիչներն ընտրակաշառք են բաժանել․ կան ձերբակալվածներ

1 րոպեի ընթերցում

Գյումրիում ընտրատեղամասի դիմաց քաղաքական ուժերից մեկի շտաբի ներկայացուցիչներն ընտրակաշառք են բաժանել․ կան ձերբակալվածներ

Ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել և Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են տեղափոխվել երեք անձ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի ներքին գործերի նախարարությունից՝ ներկայացնելով մանրամասներ․

«Հունիսի 7-ին ՆԳՆ-ում ստացվել է ահազանգ, որ Գյումրիի մի ընտրատեղամասի դիմաց քաղաքական ուժերից մեկի շտաբի ներկայացուցիչները ընտրակաշառք են բաժանում։

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերն անմիջապես մեկնել են նշված հասցե և ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալել և Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են տեղափոխել երեք անձի։ Հայտնաբերվել են ընտրողների ցուցակներ։

Հանգամանքները պարզվում են»։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում