Երևան

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

1 րոպեի ընթերցում

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 11-ին ժամը 09։00-15։00-ն Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունն ամբողջությամբ կամ մասնակի ժամանակավորապես կսահմանափակվի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի ՆԳՆ ոստիկանությունից։

Սահմանափակումներ կգործեն հետևյալ ճանապարհահատվածներում․

Ծիծեռնակաբերդի խճուղի, Բրազիլիայի հրապարակ, Աթենքի փողոց, Իսակովի պողոտա, Հաղթանակի կամուրջ, Մաշտոցի պողոտա, Պարոնյան փողոց, Պռոշյան փողոց, Ուրուգվայի հրապարակ, Արգիշտի փողոց, Գրիգոր Լուսավորչի փողոց, Բեյրութի փողոց, Իտալիայի փողոց, Վազգեն Սարգսյան փողոց, Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոց, Թումանյան փողոց, Աբովյան փողոց, Արամի փողոց։

ՆԳՆ ոստիկանությունից հորդորում են վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, հնարավորության դեպքում օգտվել այլընտրանքային ճանապարհներից, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և հետևել պարեկային ծառայողների ցուցումներին։

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում