Իրավունք

2026 թվականի ապրիլից մինչև հունիսի 7-ը ժամը 15:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ

3 րոպեի ընթերցում

2026 թվականի ապրիլից մինչև հունիսի 7-ը ժամը 15:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ստորաբաժանումներում 2026 թվականի ապրիլից մինչև հունիսի 7-ը ժամը 15:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ, որի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 86 անձի նկատմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածով (ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը) նախաձեռնվել է 8 քրեական վարույթ:

ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը) նախաձեռնվել է 45 քրեական վարույթ:

ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը) նախաձեռնվել է 6 քրեական վարույթ:

ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով (քվեարկության գաղտնիությունը խախտելը) նախաձեռնվել է 6 քրեական վարույթ:

ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) նախաձեռնվել է 41 քրեական վարույթ:

ՀՀ քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը) նախաձեռնվել է 9 քրեական վարույթ:

ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ և 219-րդ հոդվածներով (ընտրակաշառք ստանալը և ընտրակաշառք տալը) նախաձեռնվել է 1 քրեական վարույթ:

ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով (հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը) նախաձեռնվել է 1 քրեական վարույթ:

117 քրեական վարույթից 9-ը` 16 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Կոմիտեից հայտնում են, որ վերը նշված բոլոր քրեական վարույթներով կատարվել են բազմաթիվ ապացուցողական և վարութային գործողություններ, հարցաքննվել է շուրջ 1200 անձ, կատարվել շուրջ 280 խուզարկություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում