Բորիս Ջոնսոնն ընդունել է Էմանուել Մակրոնին բանակցությունների և ընդհանուր պատմությունը հիշելու համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորության (ՄԹ) վարչապետ Բորիս Ջոնսոնը ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Նրանք քննարկել են Մեծ Բրիտանիայի և Եվրամիության (ԵՄ) միջև հետբրեքզիթային առևտրաշրջանառությունը կարգավորող կետերը, ինչպես նաև վերհիշել են իրենց երկրների ընդհանուր պատմությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է BBC-ն:

Մեծ Բրիտանիան չի կարծում, որ բանակցությունները կարելի է երկարաձգել մինչև աշուն: «Անցումային շրջանը», որի ընթացքում Մեծ Բրիտանիան կշարունակի մնալ ԵՄ միասնական շուկայում և մաքսային միությունում, պետք է ավարտվի տարեվերջին: Երկու ղեկավարները խոսել են նաև 14-օրյա ինքնամեկուսացման միջոցառումները մեղմացնելու մասին Մեծ Բրիտանիայից և դեպի Մեծ Բրիտանիա այցելուների համար:

Մակրոնի այցը կապված էր նաև 103-ամյա երգչուհի Դեմ Վերա Լինի մահվան հետ, ում անվանում էին «ուժեղ սիրտ»` Երկրորդ աշխարհամարտի տարիներին նրա ծավալած գործունեության համար:

Երկու երկրների ղեկավարները նաև ուսումնասիրել են գեներալ դը Գոլի` Լոնդոնում եղած ժամանակաշրջանի արտեֆակտներն ու նամակները` ուղղված ՄԹ վարչապետ Ուինսթոն Չերչիլին:

Հայերեն

Թուրքիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատում երկու հանցագործների արտահանձնման գործում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը

Հրանտ Դինքի հիշատակը հարգել են այնտեղ, որտեղ նա սպանվել է 18 տարի առաջ

Շախմատի առաջնություններում կայացել են 6-րդ տուրի պարտիաները

Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձ Հայաստանից արտահանձնվել է Թուրքիա. ՀՀ ԱԳՆ

Վրացական իշխող կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում է չեղարկել Guns N'Roses-ի համերգը

Մայր Տաճարում աղոթք է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների համար

Դոնալդ Թրամփը ողջունել է  ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի