«Մունդիալ-2018»-ից առաջ. ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ շոկոլա՞դ, թե ֆուտբոլ 

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարական շոկոլադ, թե Շվեյցարիայի ֆուտբոլի ազգային հավաքական: Ցավոք, շվեյցարական հավաքականինշոկոլադի պես քաղցր խումբ բաժին չի ընկել (E խումբ` Բրազիլիա, Սերբիա, Կոստա Ռիկա): Նրան, անկասկած, հեշտ խումբ բաժին չի ընկել, սակայն չպետք է մոռանալ նաև, որ Շվեյցարիայի այսօրվա հավաքականի անցած ճանապարհը լեցուն է հաջողություններով: Ամեն ինչ սկսվեց 2002 թվականին, երբ Շվեյցարիայի մինչև 17 տարեկանների հավաքականը հաղթեց Եվրոպայի առաջնությունում: 2011 թվականին Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունում այս երկրի հավաքականը միայն եզրափակիչում զիջեց Իսպանիային: Հենց այս երիտասարդներն էլ այժմ համալրել են «շվեյցարական 11»-ի կազմը: Այս հավաքականը համալրված է երիտասարդներով, ովքեր խանդավառված են իրենց ունակությունները մունդիալում ցույց տալու հեռանկարով:

Պատմական ակնարկ

«Շոկոլադի երկրի» ֆուտբոլային ուղին սկսվել է 1934 թվականին: Իտալիայում կայացած ԱԱ-ում շվեյցարացիները հասան մինչև քառորդ եզրափակիչ: Նրանք նույն տեղը` քառորդ եզրափակիչ հասան նաև 1938 և 1950 թվականներին: Սակայն հավաքականն անկում ապրեց 1962 և 1966 թթ. մունդիալներում, որտեղ մնաց խմբային փուլում, իսկ հետագա 6 առաջնություններում նույնիսկ չորակավորվեց:

«Վերադարձը» եղավ 1994 թվականին: ԱՄՆ-ում կայացած ԱԱ-ի ժամանակ դուրս գալով խմբից՝ շվեյցարացիները «բախվեցին» «Կարմիր ֆուրիա»-ին՝ Իսպանիայի ընտրանուն և չշարունակեցին պայքարը: Բաց թողնելով աշխարհի ևս երկու առաջնություն՝ «շոկոլադե երկրի» ներկայացուցիչները 2006 թվականի մունդիալի 1/16 եզրափակիչում պարտվեցին Ուկրաինային: Իսկ Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած առաջնությունում Շվեյցարիայի ազգային թիմը դուրս չեկավ խմբից: 2014 թվականի աշխարհի առաջնությունում Շվեյցարիան ընդգրկված էր E խմբում և երկրորդ տեղով դուրս եկավ հաջորդ փուլ, որտեղ նվազագույն հաշվով պարտվեց Արգենտինային:

Ճանապարհ դեպի Ռուսաստան…

Եվրոպական ընտրական գոտում Շվեյցարիայի հավաքականը B խմբում է: 10 խաղից հաղթելով 9-ում և պարտվելով միայն 1-ում՝ «քաղցր հավաքականը» խմբում գրավեց երկրորդ տեղը` իրենից առաջ թողնելով Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականին: Շվեյցարիան մասնակցեց անցումային խաղերին և երկու խաղերի արդյունքում հաղթելով Իռլանդիայի հավաքականին՝ նվաճեց մունդիալի ուղեգիր:

Խումբը, հնարավորությունները, մրցակիցները…

Շվեյցարացիները համառ են, պայքարում են մինչև վերջ, գնում յուրաքանչյուր գնդակի, փոխանցման հետևից, սակայն բավարար կլինի՞, արդյոք, դուրս գալու խմբից ցույց կտա ժամանակը: «Շվեյցարական 11»-ը մունդիալում պայքարը կսկսեն առաջնության ֆավորիտի հետ պայքարով` հունիսի 17-ին կկայանա Բրազիլիա-Շվեյցարիա խաղը: Հունիսի 22-ին եվրոպական երկու թիմ` Սերբիան և Շվեյցարիան կխաղան Կալինինգրադում: Իսկ խմբի վերջին խաղում Շվեյցարիան կխաղա Կոստա Ռիկայի հետ: Խաղը կկայանա հունիսի 27-ին:

Հավաքականը

Ֆուտբոլի Շվեյցարիայի ազգային թիմը դեռևս վերջնականապես չի կողմնորոշվել մունդիալի հայտացուցակի հարցում: Շվեյցարիայի հավաքականի մարզիչը 2014 թվականից ռուս մասնագետ Վլադիմիր Պետկովիչն է: Շվեյցարական հավաքականի հիմնասյուներից մեկը թիմի ավագ և փորձառու Շտեֆան Լիխտշտայներն էր, ով հանդես է գալիս իտալական «Յուվենտուս»-ի կազմում: Մասնագետները հույսեր են կապում երիտասարդ Բրել Էմբոլոյի հետ:

Շվեյցարիայի ազգային թիմը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 6-րդ տեղում է:

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

A խումբ

Ռուսաստան

Ուրուգվայ

Եգիպտոս

Սաուդյան Արաբիա

B խումբ

Պորտուգալիա

Իսպանիա

Իրան

Մարոկկո

C խումբ

Ֆրանսիա

Ավստրալիա

Պերու

Դանիա

D խումբ

Արգենտինա

Խորվաթիա

Նիգերիա

Իսլանդիա

E խումբ

Բրազիլիա

Հայերեն

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Հայաստանի անկախության 35-ամյակը

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը