Ուկրաինայի պաշտպանության նախարարը ժամանել է Հարավային Կորեա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի գլխավորությամբ, ժամանել է Հարավային Կորեա։ Բանակցությունները կվերաբերեն Հյուսիսային Կորեայի մասնակցությանը ռազմական գործողություններին և Ուկրաինային ռազմական օգնությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ումերովի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սուկ Յոլի հետ։ Ըստ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության ՝ Ումերովը հետախուզական տեղեկատվություն է փոխանցել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև աճող ռազմական համագործակցության վերաբերյալ և քննարկել է անվտանգության սպառնալիքներին համատեղ արձագանքները։ 

Ուկրաինական պատվիրակությունը նաև առանձին բանակցություններ է վարել Հարավային Կորեայի Ազգային անվտանգության խորհրդականի, պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ՝ հետախուզական տվյալներ փոխանցելով Ռուսաստանում տեղակայված հյուսիսկորեական զորքերի վերաբերյալ։ Ուկրաինական կողմը նաև Հարավային Կորեայի հետ հետագա համագործակցության խորացման հույս է հայտնել։ Ուկրաինական պատվիրակության այցից առաջ տեղեկություններ էին տարածվել, թե Ումերովը Սեուլից զենքեր կխնդրի։

Հրատարակությունը հիշեցնում է, որ այցից մեկ ամիս առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հարավային Կորեայի ղեկավար Յուն Սոկ Յոլի  հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել էր Սեուլ պատվիրակություն ուղարկելու ծրագրերի մասին:

Հայերեն

2026 թվականի ապրիլից մինչև հունիսի 7-ը ժամը 15:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ

Արայիկ Հարությունյանը շատ լավ է գնահատում ընտրությունների ընթացքը

Եթե ընտրություններն անցնում են առանց խախտումների, ժողովրդի որոշումը պետք է հարգվի․ Հայկ Մարության

Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունեն

Գյումրիում ընտրատեղամասի դիմաց քաղաքական ուժերից մեկի շտաբի ներկայացուցիչներն ընտրակաշառք են բաժանել․ կան ձերբակալվածներ

Արայիկ Հարությունյանի և Վահագն Ալեքսանյանի ասուլիսը

ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ժամը 15։00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ

5 անձ է ձերբակալվել ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով

Արամ Սարգսյանը քվեարկել է հանուն անկախ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության

Էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ քաղաքական միտքն ու պառլամենտարիզմը կվերադառնան խորհրդարան