Ադրբեջան

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

Ռուսաստանն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում «Նատրա» և «Ցիրկոն» նավերի վրա գրոհների և դրանց հետևանքով Ադրբեջանի 5 քաղաքացու մահվան համար և նշել, որ սերտ կապի մեջ է Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան և երկրի արտաքին գործերի նախարարության հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Միջադեպի հանգամանքները պարզվում են։ Ըստ առկա տեղեկությունների՝ նավերը հարձակման են ենթարկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից», - նշված է Զախարովայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։

Գերատեսչությունը նշում է, որ Ռուսաստանի իրազեկ մարմիններից ստացված տեղեկատվության համաձայն՝ հունիսի 5-ի վաղ առավոտյան Ազովի ծովում գրոհի են ենթարկվել «Նատրա» և «Ցիրկոն» ջերմանավերը, որոնք Թուրքիայից դեպի Դոնի Ռոստովի նավահանգիստ էին ընթանում համապատասխանաբար Բելիզի և Պալաուի դրոշների ներքո։ Երկու նավի վրա էլ կան զոհեր ու վիրավորներ, այդ թվում՝ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ։

«Մենք սերտ կապի մեջ ենք Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ», - հավելել է դիվանագետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում