Եվրոպա

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

1 րոպեի ընթերցում

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Ուկրաինայի ռազմածովային ուժերից հաստատել են, որ Ռումինիայի նավահանգստում ուկրաինական անօդաչու նավակ է պայթել՝ ռուսական համակարգերի կողմից ճնշման պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Սևծովյան օպերատիվ գոտում առաջադրանքներ կատարելիս Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու նավակներից մեկը կորցրել է կառավարումը թշնամու ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ազդեցության պատճառով և հայտնվել Ռումինիայի ափերի մոտ», - ասվում է Ուկրաինայի ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։

Ռումինիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ծովային անօդաչուն հայտնաբերվել է Կոնստանցայի նավահանգստում առավոտյան ժամը 6:00-ի սահմաններում։ Այն պայթել է առավոտյան ժամը 10:30-ին։ Վիրավորներ կամ ավերածություններ չեն եղել։

Գերատեսչությունը նշել էր, որ անօդաչու նավակը նման է Ուկրաինայում պատերազմի ժամանակ օգտագործվող նավակներին, բայց չի նշել, թե որ կողմն է այն օգտագործում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում