Ռուսաստան

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Վերադարձված ռուսաստանցի զինծառայողներն այժմ գտնվում են Բելառուսի տարածքում, նրանց հետ աշխատում է Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան։

Վերադարձի հարցում ռուսաստանցի զինծառայողներին միջնորդական ջանքեր է տրամադրել Արաբական Միացյալ Էմիրությունները:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է Ռուսաստանի հետ ռազմագերիների փոխանակումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում