Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կեմերովոյի հրդեհի վիրավորների թվում հայեր կան. ՀՀ ԱԳՆ

Կեմերովոյի հրդեհի վիրավորների թվում հայեր կան. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Կեմերովոյի «Ձմեռային բալենի» առևտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով վիրավորների թվում նախնական տվյալներով կան նաև հայեր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Նախնական տվյալներով` հայեր կան վիրավորների թվում: Հետևեք սոցիալական ցանցերում մեր գրառումներին, երբ նորություններ լինեն, կհայտնենք», -ասաց ԱԳՆ մամուլի խոսնակը:

Վերջին տվյալներով` հրդեհի հետևանքով հաստատված է 56 մարդու զոհվելը: Զոհվածներից առնվազն ինը երեխաներ են: Հրդեհի փաստով հարուցված քրեական գործով ձերբակալվել է չորս մարդ, այդ թվում՝ կենտրոնի տնօրենը եւ այն հարկաբաժնի վարձակալը, որտեղ տեղի է ունեցել բռնկումը:

Հոսպիտալացվել է 12 մարդ, իսկ 36-ին ամբուլատոր բուժօգնություն է ցուցաբերվել:

Կեմերովոյի «Ձմեռային բալենի» առեւտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած հրդեհից զոհվածների հիշատակին սուգ կհայտարարվի առաջիկա օրերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]