Հայաստան

Կենսաչափական ծառայությունների մատուցումը՝ ժամանակակից պայմաններում և նոր հասցեներում․ նոյեմբերի 1-ից կգործեն 14 նոր գրասենյակներ

2 րոպեի ընթերցում

Կենսաչափական ծառայությունների մատուցումը՝ ժամանակակից պայմաններում և նոր հասցեներում․ նոյեմբերի 1-ից կգործեն 14 նոր գրասենյակներ

Անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը նոյեմբերի 1-ից կգործի նոր ձևաչափով․ կենսաչափական նոր ծառայությունները կմատուցվեն մասնավոր գործընկերոջ կողմից՝ ժամանակակից, բարեկարգ և քաղաքացիների հարմարավետ սպասարկման համար նախատեսված գրասենյակներում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ սպասարկման նոր գրասենյակները կգործեն 14 հասցեում․

Երեվան • «Երևան Մոլ»՝ Արշակունյաց պողոտա, 34/3 • «Մեգամոլ»՝ Գայի պողոտա, 16

Արարատի մարզ • Արտաշատ՝ Օգոստոսի 23-ի փողոց, 79/8

 Վայոց ձորի մարզ • Եղեգնաձոր՝ Կամոյի փողոց, 11/1

Սյունիքի մարզ • Կապան՝ Ա. Մանուկյան փողոց, 3/41

Արմավիրի մարզ • Վաղարշապատ՝ Վ․ Սարգսյան փողոց, 111/1

Արագածոտնի մարզ • Աշտարակ՝ Վ. Պետրոսյան փողոց, 51/1

Կոտայքի մարզ • Աբովյան՝ Է. Պետրոսյան փողոց, 4/7, 62 • Հրազդան՝ Զորավար Անդրանիկի պողոտա, 3 (Հայփոստ)

Շիրակի մարզ • Գյումրի՝ Կայարանամերձ հրապարակ, 1 («Գյումրի» կայարան)

Լոռու մարզ • Վանաձոր՝ Աղայան փողոց, 76/6

Տավուշի մարզ Իջևան՝ Անկախության փողոց, 19/79

Գեղարքունիքի մարզ • Գավառ՝ Կենտրոնական հրապարակ, 1/1 (Հայփոստ) • Մարտունի՝ Պ․ Պռոշյան փ․ 4, 12

 2027 թվականի առաջին եռամսյակում նոր գրասենյակների թիվը կհասնի խոստացված 23-ին։ Գրասենյակներ կգործեն․

Սյունիքի մարզում՝ Մեղրիում և Գորիսում, Արմավիրի մարզում՝ Արմավիրում, Տավուշի մարզում՝ Դիլիջանում և Բերդում,

Լոռու մարզում՝ Ալավերդիում և Ստեփանավանում, Շիրակի մարզում՝ Արթիկում,

Արարատի մարզում՝ Արարատում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում