Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նախնական բարձրագույն կրթություն ունեցող բոլոր անձինք կարող են մասնակցել հեռավար կրթության ծրագրին

Նախնական բարձրագույն կրթություն ունեցող բոլոր անձինք կարող են մասնակցել 
հեռավար կրթության ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախնական բարձրագույն կրթություն ունեցող անձինք հնարավորություն կունենան մասնակցել «Հեռավար շարունակական կրթության կազմակերպում» ծրագրին ու ստանալ գիտելիքներ` հիմնականում հասարակագիտական առարկաներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ծրագիրն իրականացվում է ՀՀ ԳԱԱ միջազգային կենտրոնի կողմից` ուղղված շարունակական կրթության կազմակերպմանը:

«Հեռավար շարունակական կրթության կազմակերպում» ծրագրի ղեկավար Արուսյակ Հարությունյանի խոսքով, Երևանում և ՀՀ մի քանի մարզերում անցկացվել է սոցիոլոգիական հետազոտություն, իրականացվել կարիքների գնահատում, ինչի արդյունքում էլ հեռավար կրթության ծրագրում ներգրավվել են այնպիսի առարկաներ, ինչպիսիք են հասարակայնության հետ կապերը, մարդկային ռեսուրսների կառավարումը, բինզեսի կառավարումը, ֆինանսաբանկային, տուրիզմի ոլորտի առարկաները և այլն: «Սոցիոլոգիական հետազոտությունն իրականացրել ենք ֆոկուս խմբերի մեթոդի կիրառմամբ, որի ժամանակ քննարկման մասնակիցները, այդ թվում, զբաղվածության կենտրոնի ղեկավարները, առաջարկել են հիմնականում հումանիտար ոլորտի առարկաներ, որոնք էլ դարձել են ծրագրի մի մասը»,-նշեց ծրագրի ղեկավարը:

«Հեռավար շարունակական կրթության կազմակերպում» ծրագրի համակարգող Նարինե Վարդանյանը տեղեկացրեց, որ այս տարի ծրագրի շրջանակներում կրթությունը լինելու է անվճար, իսկ դասընթացները` հայերեն: «Հեռավար հարթակում բազմաթիվ դասընթացներ կան, որոնք տեղադրված են աշխարհի լավագույն համալսարանների կայքերում, բայց քանի որ դրանք անգլերեն են, հայ հասարակության լայն խավեր չեն կարողանում ինտեգրվել կամ լրացնել իրենց կրթության բացերը: Այս ծրագիրը գալիս է այդ բացը լրացնելու: Դասընթացների նպատակն է օգնել այն մարդկանց, ովքեր այսօր աշխատաշուկայում չեն գտնում աշխատանք կրթական բացթողումների պատճառով կամ ցանկանում են առավել լավ աշխատանքի անցնել, բայց որոշակի հմտությունների պակաս են զգում»,-ասաց Նարինե Վարդանյանը:

Արուսյակ Հարությունյանը տեղեկացրեց, որ ծրագրի ընդհանուր բյուջեն 74 միլիոն դրամ է կազմում, ամբողջ ծրագրի պաշտոնական տևողությունը 15 ամիս է` ներառյալ նախապատրաստական փուլը: Ծրագիրը կավարտվի 2015 թվականի դեկտեմբերին: Դասընթացներն սկսվելու են այս տարվա սեպտեմբերին:

Ծրագրի իրականացնողները չորսօրյա դասընթացներ են ստացել Պարմայի համալսարանի պրոռեկտոր, հեռավար կրթության կազմակերպման փորձագետ Աննա Մարիա Թամմարոյից, ով ծրագրի հետագա փուլերում ևս խորհրդատվություն է տրամադրելու:

Դասընթացներին մասնակցել ցանկացողները, ովքեր ունեն նախնական բարձրագույն կրթություն(բակալավրի աստիճան), կարող են այցելել հետևյալ հասցեով` www.isec.am և գրանցվել: Յուրաքանչյուր դասընթացի համար նախատեսված է ներածական բաժին, որտեղ ցանկացողները կարող են ծանոթանալ տվյալ առարկայի դասավանդման ձևին, տևողությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]