Ինովացիա

ԲՏԱ նախարարը Micron Instruments ընկերության և GTB հոլդինգի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու հարցը

1 րոպեի ընթերցում

ԲՏԱ նախարարը Micron Instruments ընկերության և GTB հոլդինգի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու հարցը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունվարի 29-ին ընդունել է հնդկական Micron Instruments ընկերության տնօրեն և սեփականատեր Վիկրամ Սանգալի և GTB հոլդինգի նախագահ Գրիգոր Տեր֊Ղազարյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, պատվիրակությունը նախարարին է ներկայացրել Micron Instruments Pvt Ltd-ի գործունեությունը, որը բարձր ճշգրտության ինժեներական արտադրության առաջատարներից է աշխարհում: Հանդիպման ընթացքում քննարկվել են ներդրումային հնարավորությունները՝ Հայաստանում նոր արդյունաբերական արտադրություն հիմնելու նպատակով, այդ թվում՝ համատեղ գիտական հետազոտությունների հիման վրա:

Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել համապատասխան շահագրգիռ կողմերի հետ քննարկումներին և դիտարկել պետական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը՝ հաջող և կայուն գործընկերության ապահովման նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում