Տնտեսություն

ԿԲ նախագահը հայտնել է, թե գնաճի ցուցանիշի վրա ինչ ազդեցություն կունենա Երևանում տրանսպորտի թանկացումը

1 րոպեի ընթերցում

ԿԲ նախագահը հայտնել է, թե գնաճի ցուցանիշի վրա ինչ ազդեցություն կունենա Երևանում տրանսպորտի թանկացումը

Երևանում հանրային տրանսպորտի 50 տոկոսով թանկացումը միայն 0.1 տոկոսի ազդեցություն կունենա Հայաստանում գնաճի ցուցանիշի վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: 

«Սպառողական զամբյուղում հանրային տրանսպորտի ծառայությունների տեսակարար կշիռը 0.4 տոկոս է, որից 0.23-ը Երևանի ցուցանիշն է: Եթե դիտարկենք ամենածայրահեղ սցենարը, համաձայն որի մարդիկ փաթեթներ չեն գնում, այլ օգտվում են միայն 150 դրամանոց տոմսերից (այսինքն, թանկացումը լինում է 50 տոկոսով), ապա սպառողական գների ընդհանուր ինդեքսի վրա կլինի 0.1 տոկոս աճի ազդեցություն»,- նշեց նա: 

Փետրվարի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ է մտել Երևանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգը, որի շրջանակներում քաղաքացիներին առաջարկվում են տարբեր տոմսային փաթեթներ, ինչպես նաև ներդրվել է 1 ուղևորության տոմս, որի արժեքը 150 դրամ է։ Նախկինում մեկ ուղևորության տոմսը ավտոբուսների և մետրոյի համար 100 դրամ էր, տրոլեյբուսի համար՝ 50 դրամ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում