Տնտեսություն

ՀՀ կենտրոնական բանկը պատրաստ է արձագանքել Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գնի հնարավոր թանկացման հետևանքներին

2 րոպեի ընթերցում

ՀՀ կենտրոնական բանկը պատրաստ է արձագանքել Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գնի հնարավոր թանկացման հետևանքներին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «ուժգին և ոչ բնականոն» կերպով կարձագանքի, եթե Ռուսաստանը որոշի բարձրացնել Հայաստան մատակարարվող բնական գազի արժեքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 15-ի ասուլիսում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Նա նշեց, որ իր ղեկավարած կառույցի խորհուրդը քննարկումների ընթացքում չի անտեսում գազի գնի փոփոխության հնարավորությունը։ Դա, ըստ բանախոսի, կարող է երկակի էֆեկտ ունենալ։

«Նախ, կարող է ունենալ առաջնային էֆեկտ, որը վերաբերում է ընդհանուր գնաճի մակարդակի բարձրացմանը։ Եվ երկրորդային էֆեկտ, որովհետև գազի գինը կարող է ներառված լինել նաև այլ ապրանքների, արտադրանքի արժեքում և այլն, ու, բնականաբար, կարող է իր հետ բերել նաև որոշակի Բ տիպի ռիսկ՝ մեր տնտեսության անկման հետ կապված։ Ուստի, այդ սցենարը մտքում ունեցել ենք, բայց մեր տեսանկյունից դա X տիպի սցենար է, որն ավելի ապոկալիպտիկ բան է ենթադրում և որին մեր արձագանքը պետք է լինի ավելի ուժգին, ոչ բնականոն։ Այս պահի դրությամբ շարժվում ենք մեր բնականոն ընթացքով՝ մտքում ունենալով այդ հնարավոր խնդիրների առկայությունը»,- նշեց նա։

ՀՀ ԿԲ խորհուրդը Հայաստանի համար Բ տիպի ռիսկային սցենար է համարում համաշխարհային տնտեսության աճի դանդաղեցման հեռանկարը, դեպի ՌԴ արտահանման սահմանափակումների հետևանքով գնանկումային ռիսկերի ձևավորումը և ՀՀ ռիսկի հավելավճարի հիմնարար նվազումը, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքի սահմանում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում