Աշխարհ

Լեհաստանը հրաժարվել է ընդունել միգրանտներին

1 րոպեի ընթերցում

Լեհաստանը հրաժարվել է ընդունել միգրանտներին

Լեհաստանը չի ընդունի նոր միգրանտներ և չի վճարի Եվրամիության կողմից սահմանված տուգանքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, այդ մասին հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի նախարար Տոմաշ Սեմոնյակը։

«Մենք չենք համաձայնի մեկ ներգաղթյալ տեղափոխել Լեհաստան և տուգանքներ վճարել նրանց չընդունելու համար», - ասել է ՆԳՆ ղեկավարը։

Սեմոնյակի խոսքով՝ Վարշավան հստակ նշում է, որ չի ընդունի փախստականներին, ինչպես նաև միգրացիոն պայմանագրի միանշանակ հակառակորդն է։ Պակտը նախատեսում է ոչ միայն ԵՄ երկրներին ապաստան տրամադրել միգրանտների համար, այլև 20 հազար եվրո տուգանք վճարել յուրաքանչյուր մերժված փախստականի համար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում