Թուրքիա

Էրդողանն Անկարայում կհանդիպի Գերմանիայի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Էրդողանն Անկարայում կհանդիպի Գերմանիայի նախագահի հետ

Անկարան սպասում է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի այցին, որտեղ նա կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկելու է պաշտպանական ոլորտում համագործակցությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։

«Փետրվարի 5-ին կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների կարևոր ասպեկտները, հատկապես պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը։ Օրակարգում կլինի նաև Գերմանիայում թուրքական համայնքի իրավիճակի հարցը»,- ասել է Ալթունը։

Բանակցությունների ընթացքում նախատեսվում է նաև մտքեր փոխանակել Թուրքիայի և ԵՄ հարաբերությունների ու տարածաշրջանային արդի խնդիրների շուրջ։

«Մենք հավատում ենք, որ Թուրքիայի և Գերմանիայի միջև խորն ու երկարամյա հարաբերություններն ավելի կամրապնդվեն այս այցով»,- նշել է Ալթունը։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում