Թուրքիա

Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Նյու Յորքում մասնակցել է Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրի մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որի ընթացքում Սաուդյան Արաբիայի և Պակիստանի իր գործընկերների հետ քննարկել է համաձայնագրի ինստիտուցիոնալացման գործընթացը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Անադոլու» գործակալությունը գրում է, որ Ֆիդանը բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհանի և Պակիստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իսհակ Դարի հետ։

Կողմերը գնահատել են համաձայնագրի շրջանակում համագործակցության ինստիտուցիոնալացման նպատակով ընթացող տեխնիկական բանակցությունների ներկա փուլը։

Քննարկվել են նաև «Ռազմավարական քաղաքական և պաշտպանական կոմիտեի» հաջորդ նիստի նախապատրաստական աշխատանքները։ Նիստը նախատեսվում է անցկացնել ավելի ուշ։

Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում, Հաքան Ֆիդանը հանդիպել է նաև Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելատիի հետ։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է հանդիպման մասին՝ չներկայացնելով կողմերի քննարկած հարցերի վերաբերյալ մանրամասներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում