Թուրքիա

Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու Սև ծովում նավագնացության անվտանգությունը

2 րոպեի ընթերցում

Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու Սև ծովում նավագնացության անվտանգությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են թուրք-ռուսական երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը՝ տեղեկացնելով, որ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նաև շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա, ինչպես նաև նրա կուսակցության՝ Պետդումայի ընտրություններում գրանցած արդյունքի կապակցությամբ։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովմանն ուղղված քայլերի կարևորությունը։ Սև ծովում առևտրային և քաղաքացիական նավագնացության անվտանգության հարցը Թուրքիան, վերջին շրջանում, բազմիցս բարձրացրել է ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում։

Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ Անկարան պատրաստ է շարունակել նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ շփումներին ուղղված ջանքերին։

Ընդգծվում է, որ Թուրքիան բազմիցս հայտնել է Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների շարունակմանը նպաստելու պատրաստակամության մասին։ Սեպտեմբերի վերջին Վլադիմիր Պուտինը ևս հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է դիտարկել Կիևի հետ բանակցությունների վերսկսման հնարավորությունը։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում