Իրան

Կատարի վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

1 րոպեի ընթերցում

Կատարի վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման բին Ջասիմ ալ-Թանին սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում ընդունել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ քննարկելու տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X միկրոբլոգում հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկումները կենտրոնացել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների, ինչպես նաև լարվածության թուլացմանն ու երկխոսության համար բարենպաստ պայմանների ստեղծմանն ուղղված ջանքերի վրա, որոնք կնպաստեն տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը», - նշված է գրառման մեջ։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը պաշտոնապես մեկնարկել է 2026 թվականի սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում: Նստաշրջանի ընթացքում հնչում են ուղերձներ աշխարհաքաղաքական լարվածության և միջազգային հակամարտությունների վերաբերյալ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում