Նյու Յորքում մեկնարկել է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
1 րոպեի ընթերցում

Նյու Յորքում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը։

Նյու Յորքում ընթանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը, որին մասնակցում է ՀՀ պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։