Ռուսաստան

Գրոսսին այս շաբաթ կայցելի Մոսկվա

1 րոպեի ընթերցում

Գրոսսին այս շաբաթ կայցելի Մոսկվա

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին լրագրողներին փոխանցել է, որ այս շաբաթ կայցելի Մոսկվա։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Այո, ես այս շաբաթ կլինեմ Մոսկվայում», - ասել է նա Կիևում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ: Լրատվամիջոցների հետ նրա շփման տեսագրությունը տարածել է ՄԱԳԱՏԷ-ի մամուլի ծառայությունը։

Ինչպես ավելի վաղ նշվել է, Գրոսսին երեքշաբթի Կիև էր ժամանել բարձր մակարդակի հանդիպումների համար՝ քննարկելու հակամարտությունում միջուկային վթարի կանխմանն ուղղված գործակալության ջանքերը, իսկ Մոսկվայում ուշադրության կենտրոնում են լինելու Զապորոժիեի ատոմակայանի (ԶԱԷԿ) իրավիճակին առնչվող հարցերը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում