Աշխարհ

Շվեդիայի դպրոցում հրաձգության մեջ կասկածվողն ինքնասպան է եղել

1 րոպեի ընթերցում

Շվեդիայի դպրոցում հրաձգության մեջ կասկածվողն ինքնասպան է եղել

Շվեդիայի Էրեբրո քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգության ենթադրյալ հեղինակն ինքնասպան է եղել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Շվեդիայի ոստիկանությունը հայտնել է, որ Էրեբրոյի դպրոցի տարածքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով գործողություն է իրականացրել, հինգ մարդ վիրավորվել է, սակայն վնասվածքների լրջության մասին տեղեկություններ չկան։ Campus Risbergska դպրոցը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, ապահովում է մեծահասակների կրթություն:

Նշվում է, որ հանցագործն ինքնասպան է եղել։ Ոստիկանությունից պարզաբանել են, որ կրակոցների արդյունքում իրենց աշխատակիցները չեն տուժել։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում