Տուրիզմ

Հայաստանում չինացի զբոսաշրջիկների թիվը 60 տոկոսով ավելացել է

1 րոպեի ընթերցում

Հայաստանում չինացի զբոսաշրջիկների թիվը 60 տոկոսով ավելացել է

Չինացի զբոսաշրջիկների թիվը Հայաստանում շարունակում է աճել։ «Արմենպրես»-ի թղթակցի  հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը Գարնանային փառատոնի՝ չինական Նոր տարվա առթիվ հրավիրված  հանդիսավոր ընդունելության ժամանակ։

«Անցած տարվա սեպտեմբերին բացվեց Ուրումչի-Երևան չվերթը, ինչը զգալիորեն հեշտացրեց մարդկանց տեղափոխումը երկու երկրների միջև։

Չին զբոսաշրջիկների թիվը Հայաստանում շարունակում է աճել և տարեվերջին այն գերազանցել է 38 հազարը, ինչը 60 տոկոսով ավելին է նախորդ տարվա համեմատ»,-ասաց Չեն Մինը։

Նրա խոսքով՝ Հայաստանում այս ընթացքում իրականացվել են բազմաթիվ մշակութային միջոցառումներ, որոնք նպաստել են երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման և բարեկամության ամրապնդմանը՝ նոր խթան հաղորդելով Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերություններին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում