Սպորտ

Համահայկական խաղերի դահուկավազքի թիմային փոխանցումավազքում հաղթեց Վասելինա Խաչատրյանն-Էրիկ Ավետիսյան զույգը

1 րոպեի ընթերցում

Համահայկական խաղերի դահուկավազքի թիմային փոխանցումավազքում հաղթեց Վասելինա Խաչատրյանն-Էրիկ Ավետիսյան զույգը

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում հայտնի դարձան դահուկավազքի թիմային փոխանցումավազքի հաղթողներն ու մեդալակիրները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թիմային միքս ձևում դահուկավազքի փոխանցումավազքում առաջին տեղը գրավեցին Սոչիի ու Վանաձորի ներկայացուցիչները` Վասելինա Խաչատրյանն ու  Էրիկ Ավետիսյանը: Երկրորդ և երրորդ տեղերում համապատասխանաբար գրավեցին Աշոցքի թիմերը` Թադևոս Պողոսյան-Կատյա Գալստյան, Միքայել Միքայելյան-Անահիտ Մարգարյան:

«Համահայկական խաղերի դահուկավազքի թիմային փոխանցումավազքին հնարավորություն տրվեց խառը թիմեր ունենալու: Այս ամենը նաև համահունչ է Համահայկական խաղերի գաղափարին: Կարող եմ ասել, որ հաջողեցինք այս մրցաշարում ևս»,-ասաց Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը մեկնարկել են փետրվարի 1-ին և կեզրափակվեն փետրվարի 7-ին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում