Քաղաքականություն

Կիպրոսում Հայաստանի դեսպան է նշանակվել Իննա Թորգոմյանը

1 րոպեի ընթերցում

Կիպրոսում Հայաստանի դեսպան է նշանակվել Իննա Թորգոմյանը

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Իննա Թորգոմյանը: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի՝ Իննա Թորգոմյանին նշանակել Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նիկոսիա)»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է հրամանագրի մեջ: 

Ավելի վաղ նախագահի մեկ այլ հրամանագրով Տիգրան Մկրտչյանը հետ էր կանչվել Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում