Մշակույթ

Doechii-ի՝ «Գրեմմի»-ի արժանացած ալբոմի վրա աշխատել է նաև ամերիկահայ պրոդյուսեր Արմեն Զաբունյանը

2 րոպեի ընթերցում

Doechii-ի՝ «Գրեմմի»-ի արժանացած ալբոմի վրա աշխատել է նաև ամերիկահայ պրոդյուսեր Արմեն Զաբունյանը

Ամերիկահայ պրոդյուսեր Արմեն Զաբունյանը, որն առավել հայտնի է Փիյոթ Բիթս անունով, աշխատել է Doechii-ի Alligator Bites Never Heal ալբոմի վրա, որը 2025 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխության լավագույն ռեփ ալբոմ է ճանաչվել։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Զարթոնք մեդիա»-ն, որը պրոդյուսերի հետ զրուցելու հնարավորություն է  ունեցել։ 

Լոս Անջելեսում ապրող և ստեղծագործող պրոդյուսեր Զաբունյանը համագործակցել է փոփ, R&B և ռեփ ժանրի աստղերի հետ՝ Tyga, Doechii, French Montana, Jhene Aiko, Pop Smoke, Trippie Redd, Roy Woods, Kalan.frfr, Mozzy, 6ix9ine և այլք։

Նա խոստովանել է, որ «Գրեմմի» մրցանակի արժանանալը երազանք է, որն իրականացել է։ «Այս բեմում իմ հայկական արմատները ներկայացնելն ավելի առանձնահատուկ է դարձնում այն: Երբեք շատ հայերի չեմ տեսել այստեղ, այնպես որ հիմա այստեղ լինելը և երաժշտության ոլորտում ամենաբարձր մակարդակով ներդրում ունենալը մի բան է, որով ես շատ հպարտ եմ: Զգում եմ, որ մենք՝ հայերս, շատ բան ունենք առաջարկելու աշխարհին արվեստի առումով, ուստի հուսով եմ, որ այս հաղթանակը կարող է ոգեշնչել հայրենակիցներին՝ իրենց հետքը թողնելու նաև փոփ մշակույթում»,-«Զարթոնք մեդիա»-ի հետ զրույցում նշել է Զաբունյանը: 

Արմեն Զաբունյանը սովորել է Վուդբերիի համալսարանում։ Նա մասնագիտացել է բիզնեսի և մարքեթինգի բնագավառում։ Այժմ Լոս Անջելեսում բնակվող երաժշտական ​​պրոդյուսեր և երգահան է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում