Գիտություն

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

1 րոպեի ընթերցում

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը ստորագրել են ռազմավարական համագործակցության մասին հուշագիր։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գիտությունների ազգային ակադեմիայի տարածած հաղորդագրությունից, հուշագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն մասնագիտական-փորձագիտական աջակցության և խորհրդատվության տրամադրման նպատակով։ Արևելագիտության ինստիտուտի երիտասարդ հետազոտողները կունենան հնարավորություն ներգրավվելու պետական տեղեկատվական քաղաքականության տարբեր ոլորտներում իրականացվող աշխատանքներում, իսկ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին կտրամադրվի աջակցություն արևելագիտության ոլորտում գիտական գործունեություն ծավալելու համար։ 

Երկու կառույցները կմշակեն և կիրականացնեն համատեղ նախագծեր արդիական հարցերի շուրջ, կկազմակերպեն գիտաժողովներ, ֆորումներ, սեմինարներ, ամառային և ձմեռային դպրոցներ, կլոր սեղաններ ու վարպետաց դասեր։ Նախատեսվում է նաև երկկողմ աջակցություն գիտավերլուծական աշխատանքների հանրայնացման հարցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում