Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Ֆրանկեն Թեոյին Բելգիայի պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Ֆրանկեն Թեոյին՝ Բելգիայի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի պաշտպանության նախարարը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«Ջերմ շնորհավորանքներս Ֆրանկեն Թեոյին Բելգիայի պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ։
Քանի որ Հայաստանը և Բելգիան սերտ համագործակցության ուղի են բռնում, ակնկալում եմ պաշտպանության ոլորտում մեր երկկողմ կապերի ամրապնդում»,- գրել է Սուրեն Պապիկյանը:
My sincere congratulations to @FranckenTheo as he is taking charge of the Ministry of Defence of 🇧🇪.
— Suren Papikyan (@papikyan_suren) February 3, 2025
As 🇦🇲 and 🇧🇪 embark on a path of closer cooperation, I look forward to enhancing our bilateral ties in the field of defence.