Բարձր տեխնոլոգիաներ

ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում տարածվող կեղծ տեղեկության մասին

1 րոպեի ընթերցում

ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում տարածվող կեղծ տեղեկության մասին

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը զգուշացնում է, որ սոցիալական ցանցերում տարբեր օգտատերեր ներկայանում են որպես նախարարության աշխատակից և կեղծ տեղեկություն տարածում, թե իբր նախարարությունը տեղեկատվական հարթակ է ստեղծում։

«Հայտնում ենք, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել և չի նախատեսում ստեղծել։

Խնդրում ենք անտեսել տարածվող հաղորդագրությունը և չբացել կցված հղումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ԲՏԱ նախարարության տարածած հայտարարության մեջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում