Չինաստան

Հայաստանում Չինաստանի դեսպանատանը հանդիսավորությամբ նշվեց Գարնանային փառատոնը՝ չինական Նոր տարին

2 րոպեի ընթերցում

Հայաստանում Չինաստանի դեսպանատանը հանդիսավորությամբ նշվեց Գարնանային փառատոնը՝ չինական Նոր տարին

Հայաստանում Չինաստանի դեսպանատանը Գարնանային փառատոնի՝ չինական Նոր տարվա առթիվ , հունվարի 20-ին տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորմամբ՝ հանդիսավոր միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական օրհներգերով:

ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը, ներկաներին  շնորհավորելով տոնի կապակցությամբ, նշեց, որ ոչ վաղ անցյալում Գարնանային փառատոնը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, ինչը վկայում է աշխարհում այս տոնի լայն տարածվածության մասին:

Նա բացառիկ համարեց անցած՝ 2024 թվականը, որի ընթացքում, ՉԺՀ գործերի հավատարմատարի խոսքով, չինական ոճով արդիականացման մոդելը հաստատուն քայլերով նոր առաջընթաց է գրանցել, և չնայած բարդ ու լարված իրավիճակին՝ Չինաստանի տնտեսությունը, երկրի նախագահի ու իշխող կուսակցության ղեկավարությամբ,  պահպանել է կայունությունն ու շարունակական աճը:

Չեն Մինի խոսքով՝ Չինաստանն անցած տարում լուրջ հաջողությւններ է գրանցել  համախառն ներքին արդյունքով, որն աճել է 5 տոկոսով, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական նպատակների իրականացման ու խնդիրների լուծման ուղղությամբ, որի արդյունքում  երկրի բնակչության զբաղվածության վիճակը հիմնականում կայուն է, իսկ բնակչության եկամուտները շարունակում են աճել: 

Բացի այդ, Հայաստանում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատարի գնահատմամբ՝ Չինաստանը հավատարիմ մնալով իր որդեգրած դիվանագիտական սկզբունքներին՝ ակտիվ ջանքեր է գործադրել նաև բարդ համաշխարհային իրավիճակին կայունություն հաղորդելու գործում: 

Նա խոսքն ամփոփեց՝ բարօրություն մաղթելով իր հայրենակիցներին, և ցանկություն հայտնբելով, որ Հայաստան-Չինաստան կապերն էլ ավելի ամրապնդվեն: 

Երեկոյի ավարտին տեղի ունեցավ տոնական համերգ, մասնավորապես՝ Հայաստանում չինացի ուսանողների, Հայ-չինական բարեկամության դպրոցի սաների և Չինաստանի մշակույթն ու լեզուն ուսանող այլ դպրոցականների մասնակցությամբ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում