Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Ցուկերբերգը Մասկի հետ մենամարտի օր է նշանակել

Ցուկերբերգը Մասկի հետ մենամարտի օր է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Meta ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ պատրաստ է մենամարտել X (նախկինում Twitter) սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկի հետ և մենամարտի օր է առաջարկել օգոստոսի 26-ը, հաղորդում է «Արմենպրես»-ը։

«Ես պատրաստ եմ այսօր: Երբ նա ինձ առաջին անգամ մարտահրավեր նետեց, ես նրան առաջարկեցի օգոստոսի 26-ը, բայց նա դեռ չի հաստատել», - գրել է Ցուկերբերգը Threads սոցիալական ցանցում՝ հավելելով, որ թերահավատ է, որ մենամարտը կկայանա իր առաջարկած ամսաթվին։

Այս գրառմամբ է Ցուկերբերգն անդրադարձել Մասկի գրառմանը, որտեղ վերջինս նշում էր, որ պարապում է և նախապատրաստվում մենամարտին։ Մասկն օգոստոսի 6-ին նաև գրել էր, որ Ցուկերբերգի հետ իր մենամարտն ուղիղ եթերում կհեռարձակվի X-ում, իսկ հասույթը կուղղվի վետերանների համար բարեգործությանը։

Երկու միլիարդատերերի միջև տարաձայնությունների թեմա է դարձել Ցուկերբերգի կողմից X-ի մրցակից Threads սոցիալական հարթակի մեկնարկը։ Մասկ-Ցուկերբերգ խառը կանոններով մենամարտը լայնորեն քննարկվում է վերջին ամիսներին։ Ultimate Fighting Championship-ի նախագահ Դեյնա Ուայթը կարծում է, որ մենամարտը կկայանա և կդառնա պատմության մեջ ամենադիտվողը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am