Քաղաքականություն

Հայաստանը բարձր է գնահատում երկրի հյուսիսում ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար Լիտվայի աջակցությունը․ Արարատ Միրզոյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանը բարձր է գնահատում երկրի հյուսիսում ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար Լիտվայի աջակցությունը․ Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Լիտվայի կողմից տրամադրված օգնությունը՝ վերացնելու մայիսի վերջին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքները։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։ 

Միրզոյանն ընդգծեց այն համերաշխությունը, որը գոյություն ունի երկու երկրների միջև՝ դրա վառ օրինակը համարելով Լիտվայի կողմից ցուցաբերված օգնությունը աղետի հետևանքները վերացնելու համար։ 

«Մենք բարձր ենք գնահատում այդ ժեստն այս դժվարին ժամանակներում։ Աջակցելու պատրաստակամությունը և դժվարությունները համատեղ հաղթահարելը կարևոր է, քան երբևէ»,- ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ այս և այլ հարցերում երկու երկրներին միավորում է ժողովրդավարությունը և հանձնառությունը ժողովրդավարական սկզբունքներին՝ չնայած առկա դժվարություններին ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային հարթություններում։

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում