Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԳՄԱ նախարարությունից հայտնում են, որ Արարատ Միրզոյանը և Անիտա Օրբանն ընդգծել են երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների հիմնման կարևորությունը, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունները կոնկրետ ուղղություններով զարգացնելու համատեքստում:

Ընդգծվել է Հայաստանի և Հունգարիայի միջև հեռանկարային գործընկերության զարգացման հարցում երկուստեք առկա պատրաստակամությունը՝ հիմնված նաև ժողովրդավարական ընդհանուր սկզբունքներին հավատարմության վրա:

Մտքեր են փոխանակվել Հայաստանի եվրոպական ինտեգրման և ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի իրականացման առանցքային թեմաների շուրջ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում