Քաղաքականություն

Բուլղարիայի խորհրդարանի նախագահ է ընտրվել Ռայա Նազարյանը

1 րոպեի ընթերցում

Բուլղարիայի խորհրդարանի նախագահ է ընտրվել Ռայա Նազարյանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայազգի Ռայա Նազարյանն ընտրվել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահ՝ ստանալով 131՝ կողմ, 66՝ դեմ և 39 ձեռնպահ ձայներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է բուլղարական BTA-ն։

Ընտրվելուց հետո Ռայա Նազարյանն իր ելույթում նշել է, որ խորհրդարանն՝ անկախ հասարակության վստահության աստիճանից, գործադիր և օրենսդիր իշխանությունների լեգիտիմացման միակ հարթակն է։

«Այդ իսկ պատճառով մեր յուրաքանչյուր ներկայացուցչի ընդհանուր պարտականությունն է ապահովել քաղաքական գործընթացների կարգավորումը և արդարացնել հասարակության ակնկալիքները՝ կապված կայունության, անվտանգության և արդարության հետ»,- ասել է նա։

Նա նշել է, որ պատգամավորները կարող են իր վրա հույս դնել երկխոսության, արդարության, իրավահավասարության և Ազգային ժողովի կանոնադրությանը, օրենքներին ու կանոնակարգերին անվերապահորեն հետևելու առումով։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում