Միացյալ Նահանգներ

ՀՀ ԲՏԱ նախարարն ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ինստիտուտի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել մի շարք ուղղություններով

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ նախարարն ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ինստիտուտի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել մի շարք ուղղություններով

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ (NIST)։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրել է «Ֆեսյբուք»-ի իր էջում։

Նա նշել է, որ NIST-ի առաքելությունն է խթանել ամերիկյան նորարարությունը և արդյունաբերական մրցունակությունը: Նախարարի խոսքով՝ այս կառույցի գործունեությունը բաղկացած է տարատեսակ հետազոտական ծրագրերից, որոնք կենտրոնացած են նանոմասշտաբի գիտության և տեխնոլոգիայի, ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, նեյտրոնային հետազոտությունների, նյութերի չափումների և ֆիզիկական չափումների վրա: 

«NIST-ն իրականացնում է հետազոտական, փորձի փոխանակման ծրագրեր, որտեղ ակտիվ դերակատարում ունեն երիտասարդ հետազոտողները և ուսանողները։ Հանդիպման արդյունքում պայմանավորվել ենք համագործակցել մի շարք ուղղություններով»,- գրել է Հայրապետյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում