Աշխարհ

Ռումինիայի նախագահը հետ է կանչել ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնի համար իր թեկնածությունը

1 րոպեի ընթերցում

Ռումինիայի նախագահը հետ է կանչել ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնի համար իր թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հայտարարել է, որ հետ է կանչում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուի իր հայտը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Յոհանիսը նշել է, որ Ռումինիայի պաշտպանության բարձրագույն խորհուրդը կաջակցի Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեին՝ որպես դաշինքի գլխավոր քարտուղար:

Ռումինիայի պաշտպանության գերագույն խորհուրդը նաև որոշել է Ուկրաինային նվիրաբերել երկրի երկու Patriot համակարգերից մեկը, սակայն պայմանով, որ դաշնակիցների հետ հետագա բանակցությունների ընթացքում այն կփոխարինվի հակաօդային պաշտպանության համանման համակարգով։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի պաշտոնավարության ժամկետը կավարտվի 2024 թ․ հոկտեմբերի 1-ին։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում