Ռազմական գործարաններում արտակարգ պատահարների ֆոնին Ռյուտեն ՆԱՏՕ-ին կոչ է արել ավելացնել պաշտպանական ծախսերը
1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Եվրոպայի ռազմական օբյեկտներում մի շարք արտակարգ պատահարների ֆոնին դաշինքի երկրներին կոչ է արել պահպանել հանգստությունը և Լիտվայի օրինակով ավելացնել պաշտպանության համար հատկացումները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Լիտվայի վարչապետ Մինդաուգաս Սինկյավիչյուսի հետ կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է DRM News-ը։
«Պահպանեք հանգստությունը և շարունակեք, շարունակեք ավելի շատ ներդրումներ կատարել պաշտպանության բնագավառում, ինչպես դա անում է Լիտվան», - ասել է Ռյուտեն՝ հավելելով, որ Լիտվան այս տարի ակնկալում է ՀՆԱ-ի 5,38%-ը ծախսել ռազմական կարիքների համար:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այս կերպ է պատասխանել պաշտպանական օբյեկտներում տեղի ունեցած արտակարգ պատահարների պատճառով եվրոպացի քաղաքական գործիչների մտահոգություններին վերաբերող հարցին:
Վերջին ամիսներին Եվրոպայի մի քանի ռազմական ձեռնարկությունում, մասնավորապես՝ Բուլղարիայում, Սլովակիայում, Իտալիայում և Լեհաստանում, տեղի են ունեցել պայթյուններ կամ հրդեհներ: