Եվրոպա

Լատվիան կանխել է զինված անձանց կողմից առնվազն 20 անօրինական ներգաղթյալի՝ երկիր անցկացնելու փորձը

2 րոպեի ընթերցում

Լատվիան կանխել է զինված անձանց կողմից առնվազն 20 անօրինական ներգաղթյալի՝ երկիր անցկացնելու փորձը

Լատվիայի ազգային զինված ուժերը կանխել են առնվազն 20 անօրինական միգրանտներից բաղկացած խմբի փորձը՝ անօրինական կերպով հատելու Լատվիայի պետական ​​սահմանը Բելառուսի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է երկրի Ազգային զինված ուժերը (NBS):

«Այս շաբաթ Ազգային զինված ուժերը կրկին բախվեցին Բելառուսից Լատվիա անօրինական միգրանտների միտումնավոր կազմակերպված ներխուժման հետ։ Այս անգամ առնվազն 20 անօրինական միգրանտից բաղկացած խումբը, դիմակավորված ուղեկցորդների գլխավորությամբ, փորձել է անօրինական կերպով հատել Լատվիայի պետական ​​սահմանը», - նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ տեղեկությունների՝ խմբի դիմակավորված ուղեկցորդները զինված են եղել և սպառնացել են լատվիացի զինվորներին, և ակտիվորեն խրախուսել ու ուղղորդել են միգրանտների խմբին դեպի Լատվիա։

Ազգային զինված ուժերի գնահատմամբ՝ այս սադրանքը տարբերվում էր նախորդ շատ դեպքերից ուղեկցորդների հատկապես ագրեսիվ գործողություններով։

«Այս միջադեպը հաստատում է, որ Լատվիա-Բելառուս սահմանին կշարունակվեն կանխամտածված սադրանքներն ու հիբրիդային սպառնալիքները», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նաև նշվում է, որ անօրինական միգրացիան օգտագործվում է որպես գործիք՝ Լատվիայի և, միևնույն ժամանակ, Եվրամիության և ՆԱՏՕ-ի արտաքին սահմանի վրա ճնշում գործադրելու համար:

Լատվիայի ազգային զինված ուժերը հայտարարել են, որ կշարունակեն աջակցություն ցուցաբերել Լատվիա-Բելառուս և Լատվիա-Ռուսաստան սահմաններին գտնվող պետական ​​սահմանապահ ծառայությանը՝ անօրինական միգրացիայի հետևանքով առաջացող մարտահրավերներին, սադրանքներին և այլ հիբրիդային սպառնալիքներին համատեղ արձագանքելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում