Եվրոպա

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

1 րոպեի ընթերցում

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Եվրոպան սեփական պաշտպանության ապահովման հարցում չափազանց մեծ կախվածություն ունի ԱՄՆ-ից. այս իրավիճակը չի կարող պահպանվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Պաշտպանության հարցում լիովին և չափազանց կախվածություն ունենք մի երկրից, որը գտնվում է այդքան հեռու և ունի 340 միլիոն բնակչություն... Սա անկայուն վիճակ է»,- նշել է Ռյուտեն Բրյուսելում կայացած Euronews-ի համաժողովում։

Նրա խոսքով՝ այլևս կենսունակ չէ ՆԱՏՕ-ի նախկին մոդելը, որի պարագայում Միացյալ Նահանգները չափազանց մեծ պատասխանատվություն են կրում շուրջ 600 միլիոն եվրոպացիների պաշտպանության համար։

Միաժամանակ Ռյուտեն նշել է, որ եվրոպացիների՝ պաշտպանությանը միտված ծախսերի ավելացումը չի նշանակում, որ ԱՄՆ-ը հեռանում է Եվրոպայից։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ պաշտոնական Վաշինգտոնը կշարունակի մասնակցել եվրոպացիների անվտանգության ապահովմանը ոչ միայն միջուկային զսպման միջոցով, այլև սովորական ռազմական ուժերի ներգրավմամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում