Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ապագայում պլանավորում է հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Մերիլենդում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Associated Press-ը։
«Ես պլանավորած հեռախոսազրույց ունեմ։ Այն տեղի կունենա շատ շուտով», - ասել է նա։
Այսպես է Թրամփը պատասխանել է լրագրողի այն հարցին, թե արդյոք նա Ռուսաստանի գործընկերոջ հետ քննարկել է Իրկուտսկում հայտնաբերված վարակը, որը ՌԴ իշխանություններն ախտորոշել են որպես «անհայտ ծագման թոքաբորբ», մինչդեռ լրատվամիջոցները գրում են, որ դա եղել է ժանտախտ։
Հարցին, թե ինչ են ասում հետախուզական գործակալությունները ՌԴ-ում հնարավոր ժանտախտի մասին, Թրամփը պատասխանել է, որ շատ լուրջ քննարկումներ են ընթանում, և այդ մասին շուտով կհայտարարվի։
Հոկտեմբերի 2-ին վարակից մահացել էր Սիբիրի և Հեռավոր Արևելքի Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի 28-ամյա աշխատակցուհին, որը կարող էր վարակված լինել ժանտախտի հարուցիչ պարունակող փորձանոթի կոտրվելու պատճառով: Հիվանդի հետ շփում ունեցած 197 մարդ խիստ հսկողության տակ է վերցվել:
Հոկտեմբերի 4-ին «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտնել է, որ Իրկուտսկի մարզում, Իրկուտսկ և Շելեխով քաղաքներում սանիտարահամաճարակաբանական իրավիճակը կայուն է։